կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-01 16:57
Տնտեսական

Օրենսգրքով նախատեսել ենք կրճատել հարկման բազմազանությունը. ֆինանսների փոխնախարար

Օրենսգրքով նախատեսել ենք կրճատել հարկման բազմազանությունը. ֆինանսների փոխնախարար

Այսօր խորհրդարանում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած` Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտնեց, որ Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է վերականգնել շրջանառության հարկի նախկին շեմը՝ 58.35 մլն դրամից դարձնելով 115 մլն դրամ, սակայն բոլոր նրանք, ովքեր արդեն դարձել են ԱԱՀ հարկ վճարողներ, գերազանցել են 58.35 մլն դրամի շեմը, չեն վերադառնա շրջանառության հարկի դաշտ:

«Մեր առջև խնդիր էր դրված պարզեցել հարկային համակարգը, և այդ համատեքստում առաջին համակարգային նշանակություն ունեցող փոփոխությունը, որ նախաձեռնել ենք, միտված է հարկման բազմազանությունը կրճատելուն՝ այս կերպ պարզություն մտցնելով հարկային օրենսդրության մեջ: Օրինակ` ինքնազբաղված անձանց մասով կգործի հարկման այսպիսի համակարգ՝ տարեկան մինչև 9 մլն դրամով իրացման առավելագույն շեմով, առանց վարձու աշխատող ունենալու հնարավորության, միայն մեկ վայրում գործունեությամբ և սահմանափակ հնարավորությամբ: Ընտանեկան ձեռնարկատիրության մասով կգործի հետևյալ հարկման համակարգը` 18 մլն դրամ շրջանառության պայմաններում: Այստեղ կարելի է ունենալ վարձու աշխատողներ, բայց` պայմանով, որ լինեն ընտանիքի անդամներ»,- ներկայացրեց փոխնախարարը:

Շրջանառության հարկման համակարգում, որում 62-63 հազար դրամ հարկ վճարողներ են ընդգրկված, հետևյալ պատկերն է` այս պահին, ըստ բանախոսի, իրացման շրջանառության առավելագույն շեմը 58. 35 մլն դրամ է, բայց նոր նախագծով առաջարկվել է ավելի բարձր` 115 մլն դրամ շրջանառության մակարդակ: