|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր լրագրողները ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ փուլում են գտնվում Գագիկ Ծառուկյանի բիզնեսների հարկային ստուգումները: «Ուսումնասիրությունները դեռևս ընթացքի մեջ են»,- հնարավորինս կարճ պատասխանեց փոխնախարարը:
Լրագրողները հետաքրքրվեցին` որևէ բան արդեն բացահայտվե՞լ է: «Գիտեք, մեկ-երկու օրում նման հարցերը չեն լուծվում, դա տևական պրոցես է: Ուսումնասիրությունները կարող են տևել մեկից մինչև օրենսդրությամբ սահմանված կարգը»,- ասաց նա:
Իսկ թե որքա՞ն ժամանակ է նախատեսում օրենքով սահմանված կարգը, Միրումյանը պատասխանեց. «Ստուգումների մասին օրենքի համաձայն` նախատեսված է 15 օր, սակայն, խոշոր տնտեսվարողների հետ կապված, մինչև 75 օր կարելի է ստուգումներ անցկացնել»,- ասաց փոխնախարարը:
Հարցին, թե մինչ այս Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում անցկացված ստուգումների արդյունքում ինչ-որ լուրջ խախտումներ հայտնաբերվե՞լ են, Միրումյանը դժվարացավ կոնկրետ դեպք նշել` ասելով, թե հարկային մարմինները տարվա մեջ հազարավոր ստուգումներ են ացկացնում, և ինքն այս պահին չի կարող հստակ դեպք նշել: