Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն, այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ի՞նչ աշխատանքներ է իրականացնում ֆինանսների նախարարությունը ստվերը կրճատելու ուղղությամբ, նշեց, որ յուրաքանչյուր տասը օրը մեկ ՀՀ վարչապետին է զեկուցվում է այդ մասին, ներկայացվում են ցուցանիշներ` իրականացված վարչարարական գործողությունների միջոցով, մասնավորապես` ստվերային շրջանառությունների նվազեցված գործողությունների վերաբերյալ կա համապատասխան վիճակագրություն, որ հուլիս-օգոստոս ամիսներին շուրջ 6 մլրդ դրամի չափով, այդ միջոցառումների արդյունքում, ավելի շատ հարկեր են վճարվել պետական բյուջե։
Ստվերի կրճատմանն ուղղված աշխատանքներն ընթանում են նաև փաստաթղթաշրջանառության նկատմամբ հսկողությամբ, և արդեն սեպտեմբերի 11-ից ուժի մեջ է մտնում նաև որոշ ապրանքների պարտադիր դրոշմավորման մասին օրենքը, որի դեպքում մի շարք ապրանքատեսակներ ենթակա են լինելու դրոշմապիտակներով պիտակավորման: Եվ, վերջապես, վերլուծական աշխատանքները, երբ ծանուցումներ են ուղարկվում այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնց հաշվետվությունները, ֆինանսների նախարարության կարծիքով, արժանահավատ չեն:
Ինչ վերաբերում է ստվերի կրճատման ուղղությամբ թվային ցուցանիշներին ու գնահատականներին, փոխնախարարը նշեց. «Մենք, առհասարակ, գնահատականներ չենք տալիս, այլ իրականացնում ենք առօրյա հետևողական աշխատանք, որի հիմքում ստվերի կրճատումն է»:
Հարցին, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցները որքանո՞վ կազդեն հարկերի մուծման և, համապատասխանաբար, հարկերի հավաքագրման վրա, Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ, անշուշտ, կապ կա երկու հանգամանքների միջեւ, այնուամենայնիվ, դժվար է հնչեցնել գնահատական, որովհետև խնդիրը բազմակողմանի է:
«Տարածաշրջանային զարգացումները կարող են ազդել տնտեսական աճի վրա, դա ուղղակիորեն կբերի հարկերի հավաքագրման նվազմանը, հարկերի վճարման նվազմանը»,- ասաց ֆինանսների փոխնախարարը: