կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-25 17:29
Տնտեսական

Բյուջեի արժութային ռիսկերը կրում է ԿԲ-ն. ֆինանսների փոխնախարար

Բյուջեի արժութային ռիսկերը կրում է ԿԲ-ն. ֆինանսների փոխնախարար

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը խուսափում է պատասխանել արժեթղթերի շուկայում ստեղծված իրավիճակի, մասնավորապես` դրամի ու ռուբլու արժեզրկման մասին հարցերին: «Լավ կլինի, որ այդ հարցերը տաք ԿԲ-ին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:


Yerkir.am-ի հարցին, որ որոշ ներմուծողներ, մատակարարներ դադարեցրել են ապրանքների մատակարարումը խանութներ, մինչև որ փոխարժեքի շուկայում կայունություն հաստատվի, Պավել Սաֆարյանը զարմացավ. «Իրո՞ք, տենց աժիոտաժ է՞ հիմա, այսինքն` հիմա խանութներում ապրանք չկա՞: Չեմ կարծում, որ նման իրավիճակ կստեղծվի»:

 

Իսկ թե ի՞նչ փոխարժեք է հիմք ընդունվելու բյուջեն ներկայացնելիս, ֆինանսների փոխնախարարն ասաց, որ դեկտեմբերին բյուջեն ներկայացնելիս հիմքում դնելու են նոյեմբերի 1-ի փոխարժեքի հարաբերակցությունը:


«Բյուջեի արժութային ռիսկերը կրում է ԿԲ-ն»,- հայտարարեց Պավել Սաֆարյանը` հավելելով, որ դրամի արժեզրկումը բյուջեի ծախսային մասի վրա էական ազդեցություն չի ունենա, իսկ  եկամտային մասի վրա ազդեցություն կլինի: «Եկամուտները հավաքելու համար հարկահավաքներին պետք է առողջություն»,- կատակեց ֆինանսների փոխնախարարը:


Իսկ թե արտաքին պարտքի վրա ինչպե՞ս է անդրադառնալու դրամի արժեզրկումը, Պավել Սաֆարյանը հայտնեց, որ արտաքին պարտքը ենթարկվում է  ծախսային տրամաբանությանը, ինչպես մնացած բոլոր ծախսերը, սակայն  ռիսկերը կրում է ԿԲ-ն, և կառավարությունն այդտեղ խնդիր չունի: