կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-21 16:40
Տնտեսական

Գրավչությունը մեծ է, որ սահմանամերձ համայնքներում գործարարներն արտադրություն հիմնեն. ֆինանսների փոխնախարար

Գրավչությունը մեծ է, որ սահմանամերձ համայնքներում գործարարներն արտադրություն հիմնեն. ֆինանսների փոխնախարար

Այսօր ԱԺ նիստում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրեց կառավարության նախագիծը, որը վերաբերում էր սահմանամերձ համայքներում հարկային արտոնությունների տրամադրմանը, ինչը նպատակ ունի նպաստել այդ վայրերի տնտեսական ակտիվացմանը:

 

Ըստ նախագծի` սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեություն իրականացնողները ազատվում են հարկերից, մասնավորապես` արտադրություն կազմակերպողները կազատվեն ԱԱՀ-ից և շահութահարկից` 20 տոկոսի չափով, եթե կազմակերպիչը իրավաբանական անձ է, իսկ եթե ֆիզիկական անձ է, ազատվում է ԱԱՀ-ից ու եկամտային հարկից: Նաև առևտրային գործունեություն իրականացնողները կազատվեն շրջանառության հարկից:

 

Yerkir. am-ի այն հարցին` արդյո՞ք գործարարները արտադրություն կհիմնեն մի վայրում, որն անընդհատ գտնվում է դիպուկահարների նշանառության տակ, ֆինանսների փոխնախարարը պատասխանեց. «Սահմանամերձ համայնքների վրա կրակում են, բայց այնտեղ մարդիկ նաև ապրում են, հետևաբար` մենք կարծում ենք, որ այնտեղ հնարավոր է կազմակերպել արտադրություն: Գրավչությունը բավական մեծ է` շուրջ 40 տոկոս հարկային բեռից ազատում: Ինչ մնում է վտանգավորությանը, կարելի է աշխարհագրորեն այնպիսի տեղանք ընտրել, որը հակառակորդի նշանառությունից դուրս է: Կարևորը, որ այնտեղ աշխատատեղեր ստեղծվեն, ու մարդիկ աշխատեն»:

 

Նա նշեց նաև, որ դեռևս հստակեցված չէ սահմանամերձ համայնքների ցանկը, որտեղ պետք է իրականացվեն այդ հարկային արտոնությունները: