կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-28 16:10
Քաղաքական

Օրակարգում բացարձակ այլ թեմա էր. Մանե Թանդիլյանը` ՀՅԴ-ի և ԼՀԿ-ի միջև համագործակցության պայմանավորվածության մասին

Օրակարգում բացարձակ այլ թեմա էր. Մանե Թանդիլյանը` ՀՅԴ-ի և ԼՀԿ-ի միջև համագործակցության պայմանավորվածության մասին

«Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի կարծիքով` արտախորհրդարանական ուժերը բավարար հարթակներ ունեն իրենց տեսակետները հայտնելու համար: Այսպես նա արձագանքեց Yerkir.am-ի լրագրողի հարցին, թե փորձե՞լ են լսել նաև արտախորհրդարանական ուժերին, օրինակ` Դաշնակցությանը, որը կառավարության կառուցվածքի վերաբերյալ իր մոտեցումներն ու մշակած տարբերակն ունի, և այն նույնպես կարող էին հրապարակային դարձնել ԱԺ ամբիոնից:

«Ես կարծում եմ` նրանք ունեն բավարար հարթակներ թե՛ սոցցանցերում, թե՛ լրատվամիջոցներով, հեռուստատեսությամբ, ասուլիսի միջոցով հրապարակելու իրենց տարբերակն այնպես, ինչպես մենք: Որևէ մեկը չի սահմանափակում, որ իրենց առաջարկները հանրային դարձնեն, և կառավարությունն էլ, քանի որ միայն կառավարությունը կարող է այդ նախագիծը բերել, ականջալուր լինի կամ չլինի»,- ասաց պատգամավորը:

Մեր լրագրողի հարցին` իսկ երբ մարտի 4-ին հանդիպել էիք ՀՅԴ ներկայացուցիչների հետ, օրակարգում այդ հարցը չի՞ եղել, Թանդիլյանը պատասխանեց. «Օրակարգում բացարձակ այլ թեմա էր, ու դրա մասին մենք հաղորդագրություն ենք տարածել»:

Վերոնշյալ հանդիպման վերաբերյալ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի տարածած հաղորդագրությունը` այստեղ: