|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Պեկինը չի համաձայնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գոլանի բարձունքները պաշտոնապես Իսրայելի տարածք ճանաչելու որոշմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը. հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Huantsyu shibao-ին:
«Չինաստանը դեմ է ցանկացած միակողմանի գործողության, որը նենգափոխում է փաստերը, և չի ցանկանում նոր սրացում տարածաշրջանում»,- շեշտել է դիվանագետը` հավելելով, որ միջազգային հանրությունը Գոլանի բարձունքները համարում է բռնազավթված:
Չինաստանի ԱԳՆ խոսնակը նաև հիշատակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, ըստ որոնց` Իսրայելից պահանջվում է զորքերը դուրս բերել այդ տարածքներից։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի ստորագրել էր Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին փաստաթուղթը:
