|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Գոլանի բարձունքները եղել և կմնան Սիրիայի տարածք: Այս մասին ասվում է Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ:
«Գոլանը եղել է և կշարունակի մնալ Սիրիայի Արաբական Հանրապետության տարածք»,- ասվում է SANA գործակալության տարածած հայտարարության մեջ:
Սիրիայի ԱԳՆ-ն նաև խստորեն դատապարտում է Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունն այդ տարածքների նկատմամբ, և ընդգծում սիրիական իշխանությունների մտադրությունը` «վերադարձնել իրենցից գրավված հողերը ցանկացած միջոցով»:
Գոլանի բարձունքները, որոնք պատկանում են Սիրիային, Իսրայելը գրավել է 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ: 1981-ին Կնեսետը (Իսրայելի խորհրդարանը) ընդունեց Գոլանի բարձունքների մասին օրենք, որով միակողմանիորեն հայտարարվել է Իսրայելի ինքնիշխանությունն այդ տարածքի վրա: 1981 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 497 բանաձևով բռնակցումը հայտարարվեց անօրինական:
Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին Միացյալ Նահանգները Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք, ճանաչվեց նաև հրեական պետության ինքնիշխանությունը սիրիական Գոլանի բարձունքների նկատմամբ: Բացի դրանից՝ Վաշինգտոնը դադարեց Հորդանան գետի արևմտյան ափին հրեական բնակավայրերի կառուցումը համարել որպես միջազգային իրավունքի խախտում: