Ռուսաստանը երբեք չի ճանաչի Գոլանի բարձունքները որպես Իսրայելի մաս, հայտարարել է Ռուսաստանի դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի անդամ Օլեգ Մորոզովը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:Նշենք, որ այսօր ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճանաչի Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնավարությունը:
Օլեգ Մորոզովը հավելել է, որ Թրամփը հաջողությամբ կարողանում է հունից հանել միջազգային հանրությանն ու արաբական աշխարհին: Եվ ըստ Մորոզովի, Թրամփը դրանով հետապնդում է երեք նպատակ. էլ ավելի ԱՄՆ-ը կապել Իսրայելին, մասնատել արաբական աշխարհը, և երրորդը` հարված հասցնել Սիրիային և Ռուսաստանի հետ նրա գործընկերությանը: