|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Եվրամիությունը մտադիր չէ որպես Իսրայելի մաս ճանաչել Գոլանի բարձունքները, թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունն այդ տարածքների նկատմամբ։ Այս մասին ասել է ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը. տեղեկացնում է ТАСС-ը։
«ԵՄ-ի դիրքորոշումը չի փոխվել։ Եվրամիությունը, միջազգային իրավունքին համապատասխան, չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ նման հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել երեկ: ՌԴ-ն, Իրանը և Սիրիան նույնպես արձագանքել են` դատապարտելով այն: