|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Կուբայի պետխորհրդի և նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանելը երկուշաբթի երեկոյան Հավանայի Հեղափոխության պալատում ընդունել է Ուելսի արքայազն Չարլզին և նրա տիկնոջը՝ Քորնուոլի դքսուհի Քամիլային, որոնք պաշտոնական այցով գտնվում են կղզում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Նշվում է, որ դրանից առաջ արքայազնը տիկնոջ հետ շրջել է Հավանայում և եղել հիմնական տեսարժան վայրերում, ինչպես նաև բացել Ուիլյամ Շեքսպիրի հուշարձանը:
Ավելի վաղ Դիաս-Կանելն արդեն ողջունել էր Ուելսի արքայազնի և դքսուհու ժամանումը: «Մեզ համար պատիվ է նրանց ընդունելը և հպարտությամբ ցույց տալը`ինչպիսին է մեր երկիրը: Այս այցը ցուցադրում է մեր հարաբերությունների լավ վիճակը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Կուբայի ղեկավարը:
