|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Կովերն այսուհետ վտանգի պահին կարող են օգնություն խնդրել Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզից:
Օրերս արքայազնը տիկնոջ` Կամիլայի հետ այցելել է Տանզանիա, որտեղ նրան շնորհվել է կովերի պաշտպանի տիտղոսը. տեղեկացնում է The Telegraph-ը:
Հայտնի է, որ արքայազնը հետաքրքրված է գյուղատնտեսությամբ եւ հենց այդ պատճառով էլ Տանզանիայի հյուսիսում ապրող մասաի ցեղը արքայազնին դարձրել է «օլոյշիրու ինգիշու»: Տեղի անասնապահների մոտ սա ամենաբարձր կոչումն է, թարգմանաբար նշանակում է մարդ, ում կովերն օգնության են կանչում, երբ դժբախտության մեջ են հայտնվում:
Ի դեպ, արքայազնը ինքը զբաղվում է անասնապահությամբ, նա ունի ավելի քան 800 գլուխ կով: