Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը Հայաստան կայցելի մայիսի 28-ին: Նա այստեղ կմնա մինչ մայիսի 30-ը: Արքայազնին հրավիրել է «Հայաստան, իմ սեր» հիմնադրամը: Այցի շրջանակներում արքայազնը կայցելի Հայաստանի պատմա-մշակութային վայրեր, Մատենադարան եւ հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի հետ. տեղեկացնում է «Ասպարեզը»: