կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-29 19:53
Հասարակություն

Հոկտեմբերի 29-ը՝ գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրն է. Doctorsnet.am

Հոկտեմբերի 29-ը՝ գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրն է. Doctorsnet.am

Ամեն տարի` հոկտեմբերի 29-ը նշվում է որպես գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օր Այս օրվա նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը ինսուլտի խնդրի վերաբերյալ, տեղեկություններ տրամադրել դրա կանխարգելման հնարավորությունների մասին, տեղեկացնել հիվանդության վաղ նշանների և ժամանակին օգնության ցույց տալու անհրաժեշտության մասին:

Գլխուղեղի կաթվածը կարող է հայտնվել անսպասելիորեն և երկար տարիներ հաշմանդամ թողնել մարդուն: 

2004 թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կաթվածը անվանեց համաճարակային հիվանդություն, իսկ 2006-ի  հոկտեմբերի 29-ը ներմուծվեց  որպես ինսուլտի համաշխարհային օր՝  աշխարհի ուշադրությունն ավելի սևեռելով հիվանդության վրա: 

Գլխուղեղի կաթվածը զարգանում է ուղեղային արյան շրջանառության խախտման արդյունքում, ինչը հանգեցնում է ուղեղի մի մասի արյան հոսքի էական թուլացման կամ դադարեցման: Ընդամենը մի քանի րոպեում բավարար քանակությամբ թթվածին և հիմնական սննդանյութ չստանալով, սկսվում է ուղեղի բջիջների մահվան  գործընթացը: Ուղեղի ազդակիր հատվածները կորցնում են իրենց ֆունկցիոնալ ունակությունները, ինչը բացասաբար է անդրադառնում այս հատվածների կողմից վերահսկվող օրգանների աշխատանքի վրա:

Ամենատարածվածը  հեմոռագիկ ինսուլտն է (ուղեղային արյունազեղում)` բոլոր դեպքերի մինչև  85%,  իշեմիկ ինսուլտ (ուղեղի ինֆարկտ.  բոլոր դեպքերի մինչև 10% և սուբարախնոիդ արյունազեղում` դեպքերի 5%:

Կաթվածի ախտանիշներն ու մեխանիզմները մի փոքր տարբեր են: Իշեմիկ ինսուլտի դեպքում, արյան անոթների հաղորդունակության խախտման (նեղացում, թրոմբոզ) խախտման հետևանքով, տեղի է ունենում ուղեղի որոշակի մասի սննդային խանգարում, որն աստիճանաբար հանգեցնում է նյարդային հյուսվածքի իշեմիայի և նեկրոզի (մահվան): Հեմոռագիկ ինսուլտը տեղի է ունենում արյան անոթի ամբողջականության խախտման հետևանքով (քայքայումը, թափանցելիության բարձրացումը), ինչը հանգեցնում է ուղեղի հյուսվածքի մեջ արյան արտահոսքի:

Տասը տարի առաջ այս հիվանդությունը իրավամբ համարվում էր տարեցների հիվանդություն, բայց այսօր այն արագորեն երիտասարդանում է, բոլոր դեպքերի մինչև 30% -ը 25-50 տարեկան առավել ակտիվ, աշխատունակ տարիքի մարդիկ են: Կաթվածի ռիսկը կյանքի յուրաքանչյուր 2 տարում ավելանում է 2 անգամ: Ամեն տարի աշխարհում ինսուլտից  տառապում է  ավելի քան 6 միլիոն մարդ, ինչի հետևանքով մահանում է 4 միլիոն մարդ:

Կաթվածից հետո ավելի քան 60% -ը դառնում  է հաշմանդամ, շատերը մնում են անկողնային պայմաններում, կորցնում են իրենց խոսքը, տեսողությունը, ինքնուրույն շարժվելու ունակությունը, կարող է տուժել ինտելեկտը , կարող են զարգանալ անդառնալի մտավոր փոփոխություններ: Կաթվածը և դրա հետևանքները աշխարհում գրավում են առաջին տեղը բոլոր հնարավոր պատճառների մեջ:

Գլխուղեղի կաթվածի առաջին ախտանիշները․ 

- թուլություն, թմրություն, խանգարված զգայունություն և պարալիչ, մինչև թևի և (կամ) ոտքի կաթվածահարություն (հաճախ մարմնի մեկ կեսի վրա)

- դեմքի թմրություն և (կամ) ասիմետրիա

- խանգարված խոսք (չկապակցված խոսք, բառացի արտասանություն), բառերի սխալ ընկալում

- տեսողության խանգարում մեկ կամ երկու աչքում (ոչ պարզ տեսողություն, կրկնակի տեսողություն)

- անկայուն քայլք , գլխապտույտ, հավասարակշռության կորուստ 

- սնունդ, ջուր, կուլ տալու անկարողություն

- հանկարծ սկսված, շատ ծանր գլխացավ, փսխում։

Այս ախտանշանների հայտնվելուց հետո անմիջապես պետք է դիմել բժշկի, հետաձգումը կարող է հանգեցնել  լուրջ բարդությունների և հաշմանդամության: Պրակտիկան ցույց է տալիս, որ անդառնալի փոփոխությունների զարգացումը հնարավոր է կանխել միայն արյունազեղման սկսվելուց հետո առաջին 4,5 ժամվա ընթացքում:

Ինսուլտի ռիսկի գործոններ

- 60 տարեկանից բարձր տարիք ունեցողները

- արյան բարձր ճնշում

- շաքարախտ, բարձր խոլեստերին

- ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակ

- ճարպակալում

- սրտի ռիթմի խախտում (atrial fibrillation)

- ծխելը և ալկոհոլի, թմրանյութերի օգտագործումը

Գլխուղեղի կաթվածը շատ դեպքերում հնարավոր  է կանխել՝ պաշտպանվելով դրան հրահրող գործոններից: Եթե անոթային աղետը հնարավոր չի եղել կանխել, հիշեք՝ Ինսուլտը կարող է բուժվել, եթե բուժօգնության դիմեք 3-4,5 ժամվա ընթացքում: Այս հիվանդության ժամանակին ախտորոշման համար պատասխանատվությունը կրում է մեզանից յուրաքանչյուրը, կարևոր է իմանալ և հիշել ինսուլտի նշանները: 

Աղբյուր՝ Doctorsnet.am առողջապահական հարթակ