Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Ինքնահռչակ Կոսովոյի ղեկավարների բանակցային պլատֆորմի հետևում, որը, ըստ էության, անընդունելի վերջնագիր է Բելգրադին, կարող է կանգնած լինել Վաշինգտոնը: Այդ մասին НТВ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Մարտի սկզբին Պրիշտինան հրապարակեց իր բանակցային պլատֆորմը, որը վերջնագիր է և ասում է, որ առանց որևէ պայմանի պետք է ճանաչվի Կոսովոյի անկախությունը, իսկ սերբերն այդ հարցի լուծման վրա ազդելու իրավունք չունեն և չեն կարող ունենալ: Վաշինգտոնում դա «կուլ են տվել»: Անգամ` կարծում եմ, որ Վաշինգտոնն է կանգնած Պրիշտինայի այդ անընդունելի քայլի հետևում»,- ասել է Լավրովը: