| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իրատես» թերթը գրում է. «Ինտերնետ հարթակներում եւ սոցիալական ցանցերում վերջին շրջանում բավականին ակտիվացել է հարցումների ինստիտուտը։ Հարցախույզերի հիմնական թեման հետեւյալն է՝ որքանով է հասարակությունը գոհ թավշյա հեղափոխության արդյունքներից։ Ակնհայտ է, որ նման հարցումները կատարվում են որոշակի ուղղորդմամբ։ Եվ նույնաբովանդակ տարբեր հարցումները գրեթե նույն արդյունքն են գրանցում. հարցվածների մոտ 40 տոկոսը հիասթափված է թավշյա հեղափոխությունից, նոր կառավարության գործունեությունից։ Հեղափոխական էյֆորիան գրեթե վերացել է։
Բոլոր իշխանությունների օրոք էլ ուշ թե շուտ ծագում է «եթե ոչ այս իշխանությունը, ապա էլ ո՞վ» հարցը։ Ըստ էության առաջանում է պահանջարկ, եւ քաղաքականության մեջ նույնպես, շուկայական օրենքների համաձայն, պետք է լինի նաեւ համարժեք առաջարկ։
Ըստ էության, ՀՀ վարչապետը փորձում է պահանջարկի-առաջարկի ձեւավորման պայմաններում ստեղծել իր հակաքայլը։ Այդ հակաքայլը շատ կանխատեսելի եւ ավանդական է։ Փաշինյանն ու նրա թիմը փորձում են ներկայացնել, որ այլընտրանք կոչվածը եւ ընդդիմությունը նույն հակահեղափոխությունն է կամ հին ռեժիմը՝ ռեւանշի ձգտող Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմով։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: