|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Газета.ру-ն անդրադարձել է երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած ԵՏՄ գագաթաժողովին` նշելով, որ երեկ հերթական անգամ ստուգվեց միության ամրությունը:
«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրապարակայնորեն արհամարհեց գագաթաժողովը: Միության անդամ երկրներից յուրաքանչյուրի մոտ դժգոհություններ են կուտակվել` ինտեգրման մոդելի հետ կապված»,- նշում է պարբերականը:
Հոդվածում ասվում է, որ ամենից քիչ պահանջներ ունի Հայաստանը. Ռուսաստանի հետ զգալի տնտեսական տարաձայնություններ չկան:
«Հայաստանը ԵՏՄ անդամակցության շնորհիվ ստացավ անվտանգության երաշխիք ԼՂ հակամարտությունում և ստատուս քվոյի պահպանում»,- նման կարծիք է հայտնել փորձագետ Ալեքսեյ Պորտանսկին:
Ըստ նրա` Հայաստանից հարկավոր չէ Բելառուսի նման դեմարշ սպասել, եթե հերթական անգամ չսրվի իրավիճակը Ղարաբաղում: