Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-05-05 09:33
Քաղաքական

ԲՀԿ-ում մթնոլորտը լարված է, Ծառուկյանը բոլորին հասկացրել է, որ խաղը փոխվել է. «Իրատես»

ԲՀԿ-ում մթնոլորտը լարված է, Ծառուկյանը բոլորին հասկացրել է, որ խաղը փոխվել է. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԲՀԿ-ում մթնոլորտն այնքան է լարված, որ որեւէ մեկը որեւէ մեկի հետ որեւէ հարց չի քննարկում, միմյանց հեռախոսազանգերին չեն պատասխանում, վախենում են` մի բան այնպես չանեն, «լինչի ենթարկվեն», ասել է` մանդատից զրկվեն:

Ծառուկյանը բոլորին հասկացրել է, որ խաղը փոխվել է, քաղաքականությունից մոտ երկու տարվա բացակայությունը ստիպել է այլ կերպ նայել թիմին, գործընթացներին,

ու հիմա փորձում է հասկանալ` վստահելիների ինչ թիմով պետք է մտնի պառլամենտ:

Ըստ նրան մոտ կանգնած աղբյուրների, Ծառուկյանի համար խիստ կարեւոր է, թե ով է լինելու 18-ին ՀՀ վարչապետը. արձանագրենք, որ նա հակված է այդ պաշտոնում տեսնելու Սերժ Սարգսյանին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում