կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-29 16:41
Քաղաքական

Շուշան Պետրոսյանը հո չէ՞ր կարող գնալ ու իսկապես հանել Գայանե Շահինյանի աչքերը. էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել

Շուշան Պետրոսյանը հո չէ՞ր կարող գնալ ու իսկապես հանել Գայանե Շահինյանի աչքերը. էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել

ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրել և որոշում է կայացրել, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը չի խախտել էթիկայի նորմերը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում Գայանե Շահինյան անունով օգտատիրոջն ուղղված գրառմամբ, որում նշել է, թե նրա աչքերը կհանի, եթե իր «գարշելի երախը» բացի ու «էժան ու հավուղեղ մակարդակի»  արտահայտվի Հայաստանի,  մեր բանակի, ՀՀ  պաշտպանության նախարարի մասին: Էթիկայի հանձնաժողովի կարծիքով` պատգամավորի գրառումը կտրուկ սաստելու միտում է ունեցել պարզապես:

Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը Yerkir.am-ի զրույցում հայտարարեց` Շուշան Պետրոսյանը հո չէ՞ր կարող գնալ ու իսկապես հանել օգտատեր Գայանե Շահինյանի աչքերը:

«Էթիկայի հանձնաժողովը միաձայն ասում է հետևյալը, որ, հաշվի առնելով կոնկրետ խնդիրը և ենթատեքստը, Շուշան Պետրոսյանի խոսքերը որևէ կերպ մենք չենք կարող որակել որպես սպառնալիք: Ես չեմ կարծում, թե որևիցե մեկը ենթադրում է կամ կարող էր ենթադրել, որ եթե Գայանե Շահինյանը չհետևեր Շուշան Պետրոսյանի հորդորին, Պետրոսյանը գնալու էր` ֆիզիկապես տար, նրա աչքերը հաներ: Դա պարզապես սաստելու կտրուկ միջոց էր»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ Գայանե Շահինյանն էլ ասել է, որ ինքը Շուշան Պետրոսյանի հանդեպ որևէ բողոք չունի: