|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Վենետիկի հանձնաժողովը վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի վերաբերյալ հարցը և ներկայացնել եզրակացություն մինչև ապրիլի 20-ը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Վենետիկի հանձնաժողովը նախնական կարծիք չի հայտնել»,- ասաց նա:
Վարդանյանի խոսքով` պետության ինքնիշխան իրավունքն է, որ օրենսդրության օրենքով և սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով իրականացվի ցանկացած փոփոխություն:
«Սովորաբար, Վենետիկի հանձնաժողով են ուղարկվում այն փաթեթները, որոնք ունեն այնպիսի հնչեղություն և կարևորություն, որ անհրաժեշտ է ստուգել դրանց համապատասխանությունը եվրոպական չափորոշիչներին»,- ասաց Վարդանյանը: