|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մարտի 17-18-ը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը մասնակցեց ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգի ֆինանսավորման հարցերով Մեքսիկայում կազմակերպված արտագնա նիստին:
Մեքսիկայի արտաքին գործերի նախարարության կողմից հյուրընկալվող այս միջոցառումն անցկացվում է 2016թ-ից և միտված է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդի միջկառավարական հիմնական գործընթացներին ընդառաջ ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգի ֆինանսավորման հարցերով բովանդակային երկխոսության խթանմանը` միջազգային փորձագետների, ՄԱԿ-ի քարտուղարության պաշտոնյաների և ՄԱԿ-ում մի շարք մշտական ներկայացուցիչների և կայուն զարգացման հարցերով պատասխանատու դիվանագետների մասնակցությամբ: Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությամբ Մեքսիկայում անցկացվող այս միջոցառման համակազմակերպիչներն են Բանգլադեշը, Կաբո Վերդեն, Չիլին, Չեխիան, Եթովպիան, Ինդոնեզիան և այս տարի առաջին անգամ` նաև Հայաստանը:
Միջոցառման շրջանակներում մարտի 18-ին տեղի ունեցած միջազգային տնտեսական կայունության վրա ազդող գործոնների և ֆինանսական և տեխնոլոգիական նորարարություններով պայմանավորված արդիական ռիսկերի վերաբերյալ թեմատիկ նիստը նախագահեց և համակարգեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Սոֆյա Սիմոնյանը: