|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի կարծիքով` Սերժ Սարգսյանի դերն անուրանալի է երկրի պետականաշինության, խաղաղության ապահովման գործում: Ըստ նրա` անհերքելի է այն ավանդը, որը երեք տասնամյակների ընթացքում ունեցել է Հանրապետական կուսակցության առաջնորդը:
«Այսօրվա գործող իրողություններում խաղաղությունն ունի անուղղակի իմաստ, այն մեկնաբանվում է որպես կոռուպցիայի դեմ պայքար, անկախ դատաիրավական համակարգ, այլոց իրավունքների պաշտպանություն, բարիդրացիական հարաբերություններ հարևանների հետ, ժողովրդագրական աճի հիմնախնդիրներին անդրադարձ և այլն»,- ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրության քննարկման ժամանակ ելույթում հայտարարեց նա:
Հովհաննիսյանի խոսքով` կառավարությունների և իշանության առաջ պատասխանատվության հիմնական գործոնը կայուն զարգացման ապահովումն է: «Հայաստանի Հանրապետությունը, չնայած իրեն պարտադրված պատերազմի պայմաններին, որդեգրել է կայուն զարգացման ուղի, գնում է ժողովրդավարության ճանապարհով` անընդհատ իրականացնելով բարեփոխումներ»,-ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ընդդիմության քննադատություններին՝ նշելով. «Եթե թվարկում ենք չարած խոստումները, կարծում եմ` օբյեկտիվ է ու ազնիվ թվարկել նաև այն խոստումները, որոնք կատարվել են, և նրանք, որ չեն խոստացվել ու էլի կատարվել են»: