կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-18 14:20
Քաղաքական

Պետք է մեզ պատասխանեն` ինչպե՞ս է կարգավորվելու 100 հազար` աշխատանքից կրճատվողների խնդիրը. Գագիկ Ծառուկյան

Պետք է մեզ պատասխանեն` ինչպե՞ս է կարգավորվելու 100 հազար` աշխատանքից կրճատվողների խնդիրը. Գագիկ Ծառուկյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ նիստերից իր բացակայություններին: Ըստ նրա` Իտալիայից պատվիրակություն էր եկել, վեց ամիս է` բանակցություններ են ընթանում ներդրումների համար, այդ պատճառով է բացակայել:

Ծառուկյանը նշեց, որ, անկախ նրանից` քաղաքական ուժը որ դաշտում կլինի` ընդդիմադիր, թե` իշխանական, պետք է կատարի իր ծրագրերն ու խոստումները, որ տվել է ժողովրդին: «Ժողովուրդն այդքան սպասել է, ամեն ինչ արել է հույս ու հավատով: 9 ամիս էլ սպասում է,  որ լավ է  լինելու, հավատում է: Դրա համար ամեն մարդ իր գործը պետք է կատարի»,- ասաց նա:

Ծառուկյանը շեշտեց, որ իրենք ոչ թե ցեխ են շպրտելու, այլ հետևողականորեն աջակցելու են, որ Փաշինյանն իր ներկայացրած ծրագիրն իրականություն դարձնի, եթե որևիցե մի տեղ վնաս կլինի երկրին, ժողովրդին, ԲՀԿ-ն դեմ կլինի: «Այսօր ներկայացվել է ծրագիր, որ 100 հազար աշխատատեղ կրճատվելու է: Այստեղ պետք է մեզ պատասխանեն` ինչպե՞ս է կարգավորվելու այդ մարդկանց խնդիրը: Ժողովուրդը հավատացել է, որ մենք պետք է աշխատատեղեր ավելացնենք, որ պետք է աշխատավարձը, թոշակները բարձրանան, ավելի լավ պայմաններ լինեն, ոչ թե` 100 հազար կրճատում: Մենք այսօր ժողովրդի կողմնակիցն ենք: Նոր Հայաստանում ոչ թե գործազրկություն ու արտագաղթ պետք է լինի, պետք է ներգաղթ լինի, աշխատատեղեր բացվեն, աշխատավարձ ու թոշակ բարձրանա»,- եզրափակեց պատգամավորը: