Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է չհայտարարված այցով մեկնել Հայաստանի գյուղերից մեկը: Վարչապետն այս մասին տեղեկացրեց «Ֆեյսբուք»-ի իր էջում` ուղիղ հեռարձակմամբ:
«Այսօր որոշել եմ էքսպերիմենտ անել և, առանց նախապես հայտարարելու և որևէ մեկին տեղեկացնելու, մեկնել ՀՀ մարզերից մեկի մի գյուղ: Նույնիսկ մարզպետին տեղյակ չեմ պահել, թե որ գյուղ եմ գնում: Նման այցի նպատակն այն է՝ տեղում ծանոթանալ, շփվել մարդկանց հետ՝ առանց նախապես կազմակերպված միջոցառումների, և ուղղակի տեսնել, թե ինչ է կատարվում, ինչ խնդիրներ կան, որ կարելի է արագ լուծել, կառավարությունից ինչ են ակնկալում, այդ ակնկալիքներից որը կարող ենք արագ կատարել, ինչի վրա պետք է աշխատենք»,- ասաց Փաշինյանն ու գյուղի անունը գաղտնի պահեց:
Նա նշեց՝ եթե այցի արդյունքն օգտակար լինի, խոստանում է ժամանակ առ ժամանակ նման ձևաչափով այցեր կատարել Հայաստանի տարբեր գյուղեր ու մարզեր: Փաշինյանը շեշտեց, որ իր համար շատ կարևոր է չկորցնել զարկերակը, մարդկանց հետ անմիջական կապը:
Գյուղացիները, իմանալով վարչապետի այցի մասին, հավաքվեցին ու իրենց խնդիրները ներկայացրեցին Փաշինյանին։ Նրանք բողոքեցին, որ գյուղը չունի արոտավայր ու ոռոգման ջուր, սակայն գյուղապետը պնդեց հակառակը: Գյուղացիներից շատերը նշեցին, թե այդ արոտավայրից անասունները սոված են վերադառնում։ Գյուղապետն էլ հակադարձեց, թե այդ արոտավայրերը կիսատ են զբաղեցված անասունների կողմից։
Գյուղացիները բարձրացրեցին նաև տրանսպորտի, գյուղատնտեսական վարկերի, անասնակերի, կաթի մթերման գների, մանկապարտեզի, երիտասարդներին աշխատանքով ապահովելու խնդիրները: