|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 10-ին չհայտարարված այց է կատարել ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն: Այս մասին տեղեկացնում է ԱԽ ՄԻՊ գրասենյակը:
Այցի ընթացքում Պաշտպանը շրջել է որոշ խցերով, ծանոթացել ազատազրկված անձանց պահման պայմաններին, ինչպես նաև առանձնազրույցներ ունեցել մի քանի դատապարտյալի հետ: Պաշտպանն ազատազրկված անձանց ներկայացրել է իրենց իրավունքները՝ շեշտադրելով հատկապես մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը՝ պարզաբանելով, որ ցանկացած պահի նրանք կարող են անարգել կերպով դիմել իրենց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմիններին:
Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու մեխանիզմների բարելավման վրա՝ քննարկում ունենալով և՛ ազատազրկված անձանց, և՛ քրեակատարողական վարչության ղեկավարության հետ:
Այցի ընթացքում արձանագրվել են որոշ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ Պաշտպանը պատրաստվում է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել և հանդես գալ համապատասխան առաջարկներով: