|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման շրջանակում և զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ այցի ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական սպասարկման հարցերը, առողջական փաստաթղթերը, առանձնազրույցներ են ունեցել զինծառայողների հետ, պարզաբանվել նրանց իրավունքների իրացման հնարավորությունները:
Այցի շրջանակներում հանդիպում են եղել նաև Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի և Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ղեկավար անձնակազմի հետ, որոնց ընթացքում քննարկվել են զինծառայողների առողջական վիճակի, պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու, բուժման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև ռազմաբժշկական փորձաքննությանն առնչվող հարցեր:
Այցի արդյունքների ամփոփումից հետո համապատասխան գրություններ կհասցեագրվեն Պաշտպանության նախարարություն: