|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Աստանայում Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովին ընդառաջ կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Հանդիպմանը քննարկվել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, տարածաշրջանին և գլոբալ խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաև պաղեստինա-իսրայելական բախումները։
Էրդողանը նշել է, որ կշարունակվեն Թուրքիայի մարդասիրական օգնության ջանքերը և հավելել, որ միջազգային հանրությունը պետք է ուժեղ ազդակներ տա, որպեսզի Իսրայելը գործի միջազգային իրավունքին համապատասխան։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում մշտական խաղաղությունը հնարավոր կլինի միայն Պաղեստինի՝ աշխարհագրորեն ամբողջական և անկախ պետության ստեղծմամբ։
Բացի այդ նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են հայ-թուրքական կարգավորման գործընթացը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակը։