Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության` այս տարվա վերջին նիստն է: Տեղեկացրել էինք, որ օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևոր հանձնարարականներ տվեց սոցիալական ոլորտի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն կոռուպցիոն ռիսկերի կասկածանքով ձերբակալել է սոցիալական ոլորտի՝ ԲՍՓ գործակալության պետ Արմեն Սողոյանին: Կարեն Կարապետյանն անդրադարձավ սոցիալական ոլորտի վեց ծրագրերին առանձին-առանձին` շեշտելով, որ ոլորտում պետք է բարեփոխումներ իրականացվեն կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով:
Այսպես՝ բժշկա-սոցիալական փորձաքննության ոլորտի մասին խոսելով` վարչապետը նշեց, որ այստեղ իրականացվող փոփոխությունները դեռևս հեռու են ցանկալի արդյունքից, ահա, թե ինչու ԲՍՓ համակարգում անհրաժեշտ է իրականացնել պետական բարեփոխումներ: Կարեն Կարապետյանը հանձնարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` 10 օրվա ժամկետում ներկայացնել փոփոխություններ ոլորտի բոլոր բիզնես պրոցեսներում արմատական փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հիմքում դնելով հետևյալ սկզբունքները:
Այսպես՝ տարանջատել դիմում գրելու ու որոշում կայացնելու գործառույթները` պրակտիկորեն բացառելով քաղաքացիների անմիջական շփումը որոշում կայացնողների հետ, ձևավորել որոշումների կայացման կենտրոնացված մարմին, վերանայել հաշմանդամության սահմանման գործում չափորոշիչները՝ հստակ տարանջատելով հիվանդ լինելն ու հաշմանդամություն ունենալը, յուրաքանչյուր կարգավիճակի համար սահմանել անհրաժեշտ ծառայություների ծավալը և սոցիալական երաշխքիային համակարգը, ներկայացնել առաջարկություն նոր անձնակազմ ձևավորելու, նրանց որակավորումը ներկայացնող պահանջների, թվաքանակի, վարձատրության մեխանիզմների վերաբերյալ: