Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Facebook-ի իր էջում գրում է.
«Ըստ ադրբեջանական մամուլի՝ իրանական կողմից ադրբեջանական սահմանը խախտելու փորձ է կատարվել նաև երեկ գիշեր, այս անգամ Յարդըմլիի շրջանի Օսթաիր գյուղի հատվածում։
Համաձայն Ադրբեջանի ՊՍԾ կայքի տարածած հաղորդագրության՝ սահմանը խախտելու փորձ է կատարել 6 հոգանոց զինված խումբ, սակայն ադրբեջանցի սահմանապահների ձեռնարկած գործողությունների արդյունքում նշված խմբի անդամներից մեկը սպանվել է, մյուսները դիմել են փախուստի։
Առաջին հայացքից տպավորություն կա, որ ԱՀ ՊՍԾ-ն ցանկացել է վրեժխնդիր է եղել Բալա Բահմանլի գյուղի մերձակայքում մարտի 10-ին արձանագրված միջադեպի և սպանված ադրբեջանցի զինծառայողի համար, սակայն պարզվել է, որ երկրորդ միջադեպի արդյունքում սպանվածը ևս ԱՀ քաղաքացի է։
Չի բացառվում, որ Իրանի և Ադրբեջանի սահմանին նկատվող լարվածությունն առաջիկա օրերին ավելի մեծանա»։