Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանի և Իսրայելի միջեւ երկարատեւ լարվածությունը, որը նախկինում դրսեւորվում էր Իսրայելի կողմից Սիրիայում ԻՀՊԿ-ի եւ նրա դաշնակիցների՝ ինչպիսիք են «Հեզբոլլահը», կանոնավոր ռմբակոծումներով, կտրուկ սրվեց Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ վերջին պատերազմի սկսվելուց հետո: Սույն հոդվածը գրելու պահին ամենավերջին իրադարձությունը հուլիսի վերջին Թեհրանում Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիեյի սպանությունն էր: Նա ներկա է գտնվել նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիյանի երդմնակալության արարողույթանը եւ սպանվել է իր հյուրատանը պայթած պայթուցիկ արկից։ Ողջ աշխարհը պատրաստվում է Իրանի պատասխան գործողություններին, որոնք կարող են սկսվել ցանկացած պահի, սակայն վերջին դրաման շատ դիտորդների շեղել է իրանա-իսրայելական ճգնաժամի ավելի լայն համատեքստից: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ գլոբալ համակարգային անցումը դեպի բազմաբեւեռություն, որը նախորդել է ռուսական հատուկ գործողության մեկնարկին, բայց աննախադեպ արագացվել դրանով, շարունակում է ծավալվել եւ շոշափել աշխարհի բառացիորեն յուրաքանչյուր անկյուն։
ԱՄՆ-ը չի ցանկանում համակերպվել իր միաբեւեռ հեգեմոնիայի անխուսափելի անկման հետ, ուստի նա իր պորքսի պատերազմն է մղում Ռուսաստանի հետ Ուկրաինայի միջոցով՝ այդ անցումը հնարավորինս երկար ձգձգելու նպատակով։ Նրա իսրայելական դաշնակիցը, որը շահել է նախկին միաբեւեռ համակարգից, նույնպես պրոքսի պատերազմ է մղում իր գլխավոր իրանակցի մրցակցի հետ։ Սա նախորդեց ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հանկարծակի հարձակմանը, բայց այն նաեւ աննախադեպ արագացրեց այն՝ այժմ Սիրիայի տարածքից տարածվելով Լիբանանի, Եմենի եւ նույնիսկ Իրանի տարածքներ:
Ճիշտ այնպես, Ռուսաստանը հանդես է գալիս ամերիկյանից տարբերվող աշխարհակարգի օգտին, այնպես էլ Իրանը հանդես է գալիս Իսրայելից տարբերվող տարածաշրջանային կարգով, եւ Իսլամական Հանրապետության աջակցությունը ՀԱՄԱՍ-ին եւ դիմադրության առանցքի մյուս անդամներին անհրաժեշտ էր Արեւմտյան Ասիայում բազմաբեւեռ գործընթացներն արագացնելու համար: Վերոնշյալ այս միտումները լրացնում են այն միտումներին, որ Ռուսաստանը առաջատար է ինչպես Եվրասիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում, որոնք նույնպես համընկնում են Չինաստանի միտումների հետ՝ ստեղծելով մի տեսակ անկատար եռանկյուն առանցք:
Որպեսզի ընկալելի լինի․ այս երեք ռազմավարական գործընկերների միջեւ դեռեւս կան որոշ տարաձայնություններ, ինչպիսիք են Ռուսաստանի աջակցությունը ԱՄԷ-ին՝ Պարսից ծոցի կղզիների շուրջ Իրանի վեճում եւ նմանատիպ աջակցություն Հնդկաստանի տարածքային հավակնություններին՝ Չինաստանի կողմից վերահսկվող Ակսայ Չինին Քաշմիրի վեճում: Չինաստանը նույնպես աջակցում է ԱՄԷ-ին Իրանի նկատմամբ այս տարածաշրջանային վեճում, մինչդեռ ոչ Չինաստանը, ոչ Իրանը չեն ճանաչում 2022ի սեպտեմբերին անցկացված հանրաքվեները, որոնց արդյունքում չորս նախկին ուկրաինական շրջաններ միացան Ռուսաստանին, նրանք նույնպես չեն ճանաչում Ղրիմի վերամիավորումը։
Ինչ էլ որ լինի, այս խաղացողներից ոչ մեկը թույլ չի տվել, որ այդ տարբերությունները խանգարեն ուրիշների հետ համագործակցությանը՝ ընդհանուր բազմաբեւեռ նպատակներին հասնելու համար, ինչը բացատրում է, թե ինչու դրանք կարող են համարվել այս ձեւավորվող կարգի լրացնող բեւեռներ: Իրանա-իսրայելական ճգնաժամի համար այս հասկացողության արդիականությունն այն է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը դժվար թե Իսլամական Հանրապետությունը թողնեն բախտի քմահաճույքին, եթե լայնամասշտաբ պատերազմ սկսվի ինքնահռչակ հրեական պետության հետ, չնայած դա նույնպես չի նշանակում, որ նրանք ուղղակիորեն կմասնակցեն դրան:
Չնայած ռուս-իսրայելական հարաբերությունները մնում են նորմալ, չնայած գազի եւ Ուկրաինայի վերբերյալ նրանց սուր տարաձայնություններին, ինչի մասին է վկայում այն, որ Իսրայելը պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի նկատմամբ եւ իր Patriot ՀՕՊ համակարգերը չի ուղարկում Ուկրաինա ԱՄՆ-ի միջոցով, եւ Ռուսաստանը նույնիսկ խորհրդանշական կերպով Իսրայելին չի անվանում «անբարյացակամ պետություն», նրանք դեռ ներկայացնում են տարբեր աշխարհայացքներ: Ռուսաստանը բազմաբեւեռության կողմնակից է, մինչդեռ Նեթանյահուն կառչում է ԱՄՆ-ի թուլացող միաբեւեռ հեգեմոնիայից եւ հուսահատությունից սպառնում Իրանի հետ Երրորդ համաշխարհային պատերազմով՝ տարածաշրջանում Իսրայելի նախկինում առաջատար դիրքերը պահպանելու համար:
Այդ նպատակով Ռուսաստանը հույս ունի, որ Արեւմտյան Ասիան մի օր խաղաղություն կգտնի իր հետ՝ պաղեստինյան հարցի արդարացի լուծման շնորհիվ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերին համապատասխան, որպեսզի բոլորը կարողանան բարգավաճել, մինչդեռ Իսրայելը ցանկանում է շարունակել իր ապօրինի օկուպացիան՝ բաժանելով տարածաշրջանը եւ կառավարելով այն իր շահադիտական շահերից ելնելով: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը ցանկանում է իսկապես «Նոր Մերձավոր Արեւելք», մինչդեռ «Նոր Մերձավոր Արեւելքը», որը ցանկանում է Իսրայելը, հենց այն է, ինչ ամերիկյան նեոկոնները տասնամյակներ շարունակ փորձել են ստեղծել իրենց միջամտությամբ:
Չնայած նրանց աշխարհայացքը հակասական է, դա նրանց միջեւ լուրջ բախումների չի հանգեցրել լ, բացի կոշտ հռետորաբանությունից, որը բացատրվում է, որ նրանցից յուրաքնչյուրը շահագրգռված է պահպանել ջերմ հարաբերությունները: Եթե Իսրայելը հատեր Ռուսաստանի կարմիր գիծն Ուկրաինայի նկատմամբ, ապա Ռուսաստանը կարող էր թույլ տալ Սիրիային օգտագործել իր Ս-300-ներն ինքնապաշտպանության համար, այլ ոչ թե շարունակել ձեռնպահ մնալ դեէսկալացիայի նկատառումներից ելնելով, էլ չասախ Դիմադրության առանցքը զինելու մասին: Նմանապես, Իսրայելը կարող է Ուկրաինային զինել հարձակողական զենքով, եթե Ռուսաստանը հատի իր կարմիր գիծը նախորդ գործողություններով:
Այս ստատուս-քվոն պահպանվել է մինչ օրս, սակայն այն մշտապես խաթարվելու վտանգի տակ է Թեհրանում Իսրայելի կողմից Հանիյեի սպանության հետեւանքով վերջին շրջափուլի առաջացած էսկալացիայի պատճառով: Իսրայելի ցանկացած չափից դուրս վրեժխնդրություն՝ ի պատասխան, թե ինչպես Իրանն ի վերջո կարձագանքի այս սադրանքին, վտանգում է տարածաշրջանը հասցնել Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, հատկապես, եթե դրանում ներգրավված լինի ԱՄՆ-ը: Իրանը պատրաստ է դրան, քանի որ հավատարիմ է շիա իսլամում նահատակության հայեցակարգին, թեեւ, իհարկե, կնախընտրեր, որ հնարավորության դեպքում, դրան չհասներ:
Հատկապես այստեղ է, որ հարկ է նշել վերջին չհաստատված հաղորդագրություններն Իրան ռուսական ռազմական տեխնիկայի ուղարկման մասին: Հաշվի առնելով Ռուսաստանի՝ Իսրայելի կարմիր գծերը հատելու դժկամության մասին ավելի վաղ գնահատականը՝ զինելով «Դիմադրության առանցքն» այնպիսի եղանակներով, որոնք կարող են սպառնալ նրա ազգային անվտանգությանը, միանգամայն հնարավոր է, որ այնտեղ ուղարկվեն միայն պաշտպանական համակարգեր, ինչպիսիք են հակաօդային պաշտպանության եւ էլեկտրոնային պայքարի համակարգերը: Դա կարող է օգնել Իրանին կանխել Իսրայելի (եւ, հնարավոր է, նաեւ ԱՄՆ-ի) հետագա հարվածները խոստացված վրեժխնդրությունից հետո:
Այս կերպ վարվելով եւ, համապատասխանաբար, իդեալականորեն նվազեցնելով դրանց վնասը, դա կարող է օգնել պահպանել տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը, ինչպես նաեւ կարող է վերահսկողության տակ պահել էսկալացիայի ցիկլը՝ նվազեցնելով Իրանի վրա ճնշումը՝ պատասխան գործողություններ ձեռնարկելու համար (ընդհանուր առմամբ, թե հատկապես ճնշող ձեւով, ինչը կարող է հանգեցնել, որ ամեն ինչ եզրագծին հայտնվի): Միեւնույն ժամանակ, սակայն, այս սպեկուլյատիվ պաշտպանական աջակցությունը չէր հատի Իսրայելի ազգային անվտանգությանը սպառնացող կարմիր գիծը եւ, հետեւաբար, կարող էր պահպանել նրանց կապերի կառավարելիությունը:
Ռուսաստանի մեծ ռազմավարական նպատակը՝ շարունակել խթանել բազմաբեւեռության գործընթացներն ամբողջ աշխարհում․ կկործանվի, եթե Իրանը զգալիորեն թուլանա Իսրայելի եւ (կամ) ԱՄՆ-ի հարվածներից, էլ չասած, եթե Երրորդ համաշխարհային պատերազմը բռնկվի իրանա-իսրայելական ճգնաժամի պատճառով, ուստի նրա շահերը կապահովվեն վերը նշված միջոցներով: Իրանին եւ/կամ Դիմադրության առանցքի դաշնակիցներին բարձր տեխնոլոգիական հարձակողական զենքով զինելը կարող է հրահրել Իսրայելի եւ (կամ) ԱՄՆ-ի զանգվածային առաջին հարվածները, որոնք այնուհետեւ կարող են հանգեցնել ավելի մեծ պատերազմի, որից Ռուսաստանը ցանկանում է խուսափել:
Այնուամենայնիվ, դրանում կա նաեւ որոշակի տրամաբանություն, այն է՝ օգնել Իրանին վճռական հարված հասցնել Իսրայելին, մինչդեռ այն թուլացել է Գազայի պատերազմի վերջին տասը ամիսների ընթացքում, այլ ոչ թե ներկայիս ճգնաժամը հավերժացնել եւ Իսրայելին վերականգնվելու համար ժամանակ տալ՝ապագայում ավելի լավ պայքարելու համար: Այս մտագործունեությունը հիշեցնում է որոշ ռուս հեղինակների մտքի ընթացքը, որոնք կարծում են՝ իրենց երկիրը պետք է վճռականորեն ջախջախի Արեւմուտքին Ուկրաինայում՝ հակամարտությունը սառեցնելու եւ Արեւմուտքին վերականգնման ժամանակ տալու փոխարեն, ինչպես դա կարող էր անել Իսրայելը։
Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է հրահրվել Ուկրաինայում Ռուսաստանի եւ Արեւմուտքի պրոքսի պատերազմով կամ Արեւմտյան Ասիայում իրանա-իսրայելական պատերազմով, որտեղ Ռուսաստանն ու Իրանը կհայտնվեն բազմաբեւեռության կողմում, իսկ ԱՄՆ - ն ու Իսրայելը՝ միաբեւեռության: Այս դիտարկումը հաստատում է այդ հակամարտությունների իմացաբանական բնույթը, որպես այդպիսին, ինչպես նաեւ դրանց դերը գլոբալ համակարգային անցման այս պատմական պահին: Երկու հակամարտությունների արդյունքը կորոշի, թե բազմաբեւեռությունը կզարգանա ամբողջ արագությամբ, թե հանկարծակի կանգ կառնի որոշ ժամանակով:
Աղբյուրը՝ katehon.com
Թարգմանեց Գայանե Մանուկյանը