Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Թուրքական ինքնաթիռները «որսում են» քուրդ անջատողականներին իրանա-իրաքյան սահմանի մոտակայքում. հոկտեմբերի 15-ին հայտնել է Rudaw քրդական գործակալությունը:
Հաղորդվում է, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է Իրաքի Էրբիլ նահանգի Չոման շրջանում գտնվող Բալայան հովտին, որը սահմանակից է Իրանին: Կասրե քաղաքի քաղաքապետ Շահավան Վարդին պարզաբանել է, որ հարվածը հասցրել է թուրքական անօդաչու թռչող սարքը: Նրա խոսքով՝ զոհեր կամ վիրավորներ չկան: Օդային հարվածներ են հասցվել նաեւ Պիշդարի շրջանում՝ Դուկան լճից հյուսիս:
Հիշեցնենք, որ թուրքական ավիացիան շարունակաբար հարվածներ է հասցնում Իրաքի և Իրաքյան Քրդստանի տարածքներին: Այն թիրախավորում է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալներին և ենթակառուցվածքներին: