|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը (Դեմոկրատական կուսակցություն) և Գաս Բիլիրակիսը (Հանրապետական կուսակցություն) այսօր կոչ են արեկ իրենց գործընկերներին` միանալ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևին, որը երկկուսակցական օրենսդրական նախագիծ է` նպատակաուղղված վերոնշյալ հարցում ԱՄՆ-ի համապատասխան քաղաքականությանը: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը:
Բանաձևը պահանջում է`
1. Հայոց ցեղասպանության ժխտման վերացում,
2. ԱՄՆ ներկայիս պաշտոնատար անձանց և կառավարության կողմից այդ հանցագործության ճանաչում և զոհերի հիշատակի ոգեկոչում,
3. Հայոց ցեղասպանության պատմության դասավանդում` նպատակ ունենալով կանխարգելել նմանատիպ վայրագությունները մեր ժամանակներում:
Բանաձևի հեղինակներն այս պահին հավաքագրում են իրական համահովանավորների և ակնկալում շուտով ներկայացնել իրենց նախագիծը Ներկայացուցիչների պալատին:
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսականներ Շիֆին և Բիլիրակիսին երկկուսակցական աջակցություն ցուցաբերելու համար` հիմնված ԱՄՆ-ի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պաշտոնական քաղաքականության վրա: Հայոց ցեղասպանության շարունակական ճանաչման և կանոնավոր ոգեկոչման ինստիտուցիոնալացումից բացի, այս բանաձևը, մասնավորապես, պաշտոնապես մեկընդմիշտ մերժում է ԱՄՆ կառավարության և ամերիկացի ժողովրդի ցանկացած կապ այդ հանցագործության ժխտման հետ»,- ասել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը: