Փոխարժեքներ
12 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.51 |
EUR | ⚊ | € 411.46 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 496.75 |
GEL | ⚊ | ₾ 141.82 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տասնյակ անդամներ ապրիլի 24-ին ևս մեկ անգամ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Հայոց ցեղասպանության կրթական ակտը: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի հաղորդագրությունից:
Այս օրինագծով նախատեսվում է 5 տարվա ընթացքում 10 միլիոն դոլարի ֆինանսավորում տրամադրել Կոնգրեսի գրադարանին՝ ամերիկացիներին ուսուցանելու 1915-1923 թթ.-ին միլիոնավոր հայերի, հույների, ասորիների, քաղդեացիների, սիրիացիների, արամեացիների, մարոնիների և այլ քրիստոնյաների՝ Օսմանյան Թուրքիայի կողմից համակարգված ցեղասպանության համար:
Ակտը ներկայացնելու նախաձեռնությամբ հանդես են եկել կոնգրեսականներ Աննա Էշուն, Դեյվիդ Վալադաոն, Թեդ Լյուն և Գաս Բիլիրակիսը: Նրանց միացել են նաև Ներկայացուցիչների պալատի 38 անդամներ: Միջոցը նախատեսում է ֆինանսավորել Կոնգրեսի գրադարանի կրթական ծրագրերը Հայոց ցեղասպանության պատմության, դրանից քաղած դասերի, հետևանքների և դրա համար ներկայում վճարվող գնի վերաբերյալ:
Ակտի հեղինակներից Աննա Էշուն նշել է, որ Հայոց ցեղասպանության կրթական ակտը պահպանում է զոհերի ժառանգությունը, պայքարում ցեղասպանության ժխտման դեմ և ապագա սերունդներին դասեր տալիս պատմության այս մութ էջի մասին: