Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին:
«Թուրքիայի այս իրադարձությունները մտահոգիչ են, իշխանություններն սկսել են մեծ ռազմական արշավ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում: Քրդական հասարակության դեմ, նաև Իրաքում, Սիրիայում հակաքրդական քաղաքականություն է վարվում»,- ասաց Մանոյանը` հավելելով. «Մենք քննադատում ենք ու գտնում, որ կատարվածն ուղղված է քուրդ ժողովրդի դեմ, նաև` որ Թուրքիայի նման քաղաքականությունը հարվածում է բոլոր ժողովուրդներին, ներառյալ` հայությանը։ Մեզ համար հարցը մտահոգիչ է այնքանով, որ իր ազդեցությունը կարող է ունենալ մեզ վրա, մեր տարածաշրջանի վրա, և սա, բնականաբար, Հայաստանի համար ևս դրական չէ»։
Նրա խոսքով` Թուրքիան ոչ մի ցանկություն չունի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, որովհետև գնում է հասարակությունը պառակտելու ուղղությամբ և, հաշվի առնելով առաջիկա ընտրությունները, փորձում առավել շիկացնել մթնոլորտն իր երկրում։
Անդրադառնալով Սիրիայում առկա լարված իրավիճակին`Մանոյանն ասաց, որ գլխավոր վտանգը «Իսլամական պետություն»-ից է գալիս: «Այսօր Թուրքիան ոչ միայն չի պայքարում դրա դեմ, այլ նաև աջակցում է»,- նշեց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է` Թուրքիայի նախագահ Էրդողանն օգտագործի իր սահմանադրական իրավունքը և հետաձգի խորհրդարանական ընտրությունները, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Այսօր նրանք չեն ուզում ընտրությունները հետաձգել, քանի որ դա կնշանակի, որ այս մթնոլորտը պետք է ձգել ևս մեկ տարի»:
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության մասին` նա ասաց. «Ուորլիքի հայտարարությունն առանձնապես մեծ կարևորություն չունի: Արևմուտքը, ներառյալ`ԱՄՆ-ը, Ադրբեջանից դժգոհ են, և դա բարձրաձայնվում է Արևմուտքի կողմից: Ադրբեջանը փորձում է փոխլրացնող հարաբերություններ պահել Ռուսաստանի և Արևմուտքի հետ, բայց դրանք ձախողվում են: Արևմտյան որևէ պետություն չի աջակցում Ադրբեջանի վարած քաղաքականությանը: Եթե նրանք համապատասխան ձևով չեն արձագանքում հայ-ադրբեջանակական լարվածությանը, դա չի նշանակում, որ չեն նկատում, բայց նրանց նման պահվածքն էլ ճիշտ չէ»: