|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Ի տարբերություն Ադրբեջանի և Վրաստանի, քաղաքական ապաստանի և այլ կարգավիճակ ստանալու համար Եվրոպական Միության երկրներ ամենից շատ դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները. այսօր ԱԺ-ում «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«ԵՄ երկրներ դիմում են ամենաէկզոտիկ և այլանդակ պատճառներով: Վերջին շրջանում իբր ավելացել են խառնամուսնությունների պատճառով քաղաքական ապաստանի համար դիմածները»,- նշեց պատգամավորը, ապա շարունակեց. «Նախ պետք է ճշտվի, թե ո՞ր ծառայություններն են, որ անձնագրեր ու տեղեկանքներ են տալիս ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր բրյուսելներում կամ ֆրանսիաներում հանդես են գալիս որպես Ալիհասանովներ կամ այլ ադրբեջանական անուններով և մեզ համար չափազանց անպատվաբեր «հիմնավորումներով» ապաստան հայցում նման երկրներից: Սա բոլորիս ամոթն է, ու չգիտես` ինչու աննախադեպ աճում է ադրբեջանցիների հետ իբր խառնամուսնությունների թիվը»:
Զոհրաբյանի խոսքով` քաղաքական ապաստան ստացածների 90 տոկոսը մերժում է ստանում, որից միայն 22 տոկոսն է կամավոր վերադառնում Հայաստան: «Սա լրջագույն պրոբլեմ է»,- նշեց նա: