կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-07 22:41
Արցախ

Արցախում հողօգտագործողներին անհատույց կտրամադրվեն նռան տնկիներ

Արցախում հողօգտագործողներին անհատույց կտրամադրվեն նռան տնկիներ

Արցախում «Բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակներում այգեգործության զարգացման նպատակով ընթացիկ տարում նախատեսվում է հայտ ներկայացրած հողօգտագործողներին անհատույց տրամադրել նռան տնկիներ:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից՝ մանրամասնելով, որ այգի հիմնադրելու համար նախատեսված տարածքները պետք է ապահովված լինեն ոռոգման ջրով և նախապատրաստված ծառատունկին (հերկված, տեղաձևած, տնկիների համար անհրաժեշտ փոսերը փորված):
 
Աղբյուրի հաղորդմամբ՝ տարածքի մակերեսը պետք է լինի նվազագույնը 1 հեկտար: Նախատեսված տարածքների մակերեսների ճշտման և գործնընթացի վերահսկման նպատակով կստեղծվի հանձնաժողով՝ նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության, շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի աշխատակիցների և տարածքային գյուղատնտեսների մասնակցությամբ: Հանձնաժողովը տեղում կճշտի այգի հիմնադրելու համար նախատեսված տարածքների մակերեսների վրա իրականացված նախապատրաստական աշխատանքների ընթացքը և ստուգայցի արդյունքներով (դրական կամ բացասական) կկազմի արձանագրություն: