|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան: Թուրք-ադրբեջանական գործարար խորհրդի նախագահ Սելչուք Աքաթն այս մասին հայտնել է ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի եթերում. հաղորդում է ադրբեջանական Caliber.az կայքը
Նա նշել է, որ այցի շրջանակներում թուրք նախարարը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ինամ Քերիմովի հետ և կքննարկի Ղարաբաղում գյուղատնտեսության զարգացումը:
«Հիմնական նպատակը գյուղատնտեսության զարգացումն է օկուպացիայից ազատված ադրբեջանական հողերում: Թուրք նախարարը Ղարաբաղ է բերելու պտղատու ծառերի տնկիներ՝ այնտեղ այգիներ տնկելու համար»,- նշել է Աքաթը: