Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Դեկտեմբերի 24-ից 30-ը Գյումրիի սրտում՝ Վարդանանց հրապարակում կկազմակերպվի Ամանորյա տոնավաճառ: Ինչպես իրենց ՖԲ էջում նշում են կազմակերպիչները, «աշխԸրքի կենտրոնում»՝ Գյումրիում 7 օր շարունակ «կտիրի ամանորյա հեքիաթային տրամադրություն, բոլոր գյումրեցիներին և քաղաքի հյուրերին սպասվում են բազմաթիվ հաճելի անակնկալներ: Տոնավաճառին ներկայացված է լինելու ավելի քան 20 կազմակերպություն՝ ամանորյա տարատեսակ առաջարկներով»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանի երկրորդ քաղաքում նման միջոցառում նախատեսված չի եղել, և նախաձեռնությունը, ինչպես ասում են, մասնավորինն է՝ «Դրիմ թիմ» ընկերությանը: Մեր ունեցած տեղեկություններով, տոնավաճառի բոլոր տաղավարները կազմակերպիչների կողմից տրամադրվելու են անվճար: Առավելությունը տրվելու է Գյումրիի ձեռներեցներին, մասնավորաբար արվեստի ու արհեստի գործեր ստեղծողներին:
Կազմակերպությունից թերթի հետ զրույցում հաստատեցին այս տեղեկությունը՝ միայն հավելելով, որ մուտքն ազատ է, իսկ Գյումրին սիրով սպասում է բոլորին: Ի դեպ, նշենք, որ Ամանորյա տոնավաճառի բացումը կայանալու է շաբաթ օրը՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 18։00-ին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում