Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկա պահին չկան պաշտոնական տվյալներ այն մասին, թե Ադրբեջանը մտադիր է 50 միլիոն դոլարի միջպետական հայց ներկայացնել Հայաստանի դեմ։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ հավելելով, որ եթե նման հայց էլ ներկայացվի, ապա այդ գործը կտևի շատ երկար, գուցե` տասնամյակներ:
Ըստ նրա՝ ՄԻԵԴ-ում նման գանգատ շատ քիչ է ներկայացվել՝ 4-5, դա եղել է ՌԴ-Ուկրաինա հակամարտության համատեքստում, և միայն մեկ վճիռ կա՝ կապված Հյուսիսային Կիպրոսի միջպետական գանգատի հետ, որը տասնյակ միլիոնների պահանջ էր:
«Որքան հասկանում եմ՝ Ադրբեջանը պատրաստվում է գույքային պահանջ ներկայացնել: Բնականաբար, Հայաստանը շահագրգռված կլինի նմանատիպ հայց ներկայացնել: Բայց այս հարցը դեռ շատ աղոտ է»,- ասաց իրավաբանը:
Արա Ղազարյանը նաև տեղեկացրեց, որ Թալիշի` 2016-ի դեպքերի հետ կապված 350 մասնավոր բողոքներ են ներկայացվել ՄԻԵԴ, ընդ որում՝ երկու խմբով` տեղահանվածների հարց, որոնք չեն վերադարձել, այն համայնքների բնակիչներից, որոնք վտանգի տակ են, կան գույքային վնասներ: