|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին haqqin.az-ի հետ զրույցում մեկնաբանել է իր վերջին հարցազրույցը Русский репортер պարբերականի հետ:
«Անձամբ ես հայերին թշնամի չեմ համարում: Բազմիցս հայտարարել եմ, որ ինձ անհանգստացնում է ստեղծված իրավիճակը, և միշտ կողմ եմ հանդես եկել ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև խաղաղության հաստատմանը: Ես չեմ վախենում: Իշխանություններն ինձ զրկեցին Ժողովրդական գրող կոչումից, ճնշում գործադրեցին իմ ընտանիքի վրա, և ես արդեն ոչնչից չեմ վախենում: Ես իմ դարն արդեն ապրել եմ, և հիմա ամենակարևորը մեր ժողովուրդների միջև խաղաղության հաստատումն է»,- ասել է նա:
Նա նշել է, որ այդ ամբողջ պայքարը մի հողի համար է, որը ոչ ոքի պետք չէ: «Կարծում եմ` ադրբեջանցիները և հայերը կրկին խաղաղ կապրեն, եթե քաղաքական գործիչները նրանց չխանգարեն»,- ասել է նա:
Այլիսլին նաև նշել է, որ իրեն Ադրբեջանի պատրիոտ չի համարում: «Որտե՞ղ եք տեսել, որ գրողը հայրենասեր լինի: Նա պետք է գրի ամեն բանի մասին, ինչ նրա սիրտն ու բանականությունն են թելադրում: Ազգայնականությունը և հայրենասիրությունը չպետք է ուղեկցեն ստեղծագործող մարդկանց»,- ասել է նա: