|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայում 2019 թ. մարտի 31-ին նախատեսվող ՏԻՄ ընտրություններից առաջ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության պատգամավորները քարոզարշավի շրջանակներում այցելել են ազգային փոքրամասնությունների համայնքներ: Երեկ նմանատիպ այց է կատարվել նաև Ստամբուլի Շիշլի թաղամասի հայ համայնք:
Շիշլի թաղամասում վերոնշյալ կուսակցությունից առաջադրվել է Մուամմեր Քեսքինը, որն այդ հանդիպմանը եկել էր ծագումով հայ պատգամավոր Սելինա Դողանի հետ: Եվրոպական Ստամբուլի Շիշլի թաղամասի Քուրթուլուշ շրջան կատարած այցի ընթացքում Դողանը և Քեսքինը հանդիպել են Սեբաստիայի հայկական միության հետ, լսել նրանց սպասելիքներն ու առաջարկները: Այս մասին տեղեկանում ենք Սելինա Դողանի ֆեյբուքյան էջից:
Նշենք, որ Դողանն առաջադրվել է որպես Շիշլիի ավագանու թեկնածու: