կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-28 16:47
Տարածաշրջան

Թուրքիայում քրդամետ կուսակցապետը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Թուրքիայում քրդամետ կուսակցապետը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հանդիպել է հայ, հույն, ասորի և հրեական համայնքի ներկայացուցիչների հետ:

Ըստ «Ակօս»-ի՝ հանդիպմանը ներկա են եղել հիմնադրամների ընդհանուր տնօրինության ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ Թորոս Ալջանը, Բեյօղլուի ասորական Ս. Մարիամ աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Սաիթ Սուսին, Փանայա հունական ուղղափառ եկեղեցու հիմնադրամի նախագահ Լաքի Վինգասը, հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Երվանդ Դանզիքյան, թերթի հայկական բաժնի խմբագիրԲագրատ Էսթուքյանն ու Պարույր Քույումջյանը, գրող Ժակլին Չելին, փաստաբան Սեպու Ասլանգիլն ու այլ ներկայացուցիչներ:

 Դեմիրթաշին հանդիպան ընթացքում ուղեկցել են իր կուսակցության Կ.Պոլսից հայ պատգամավոր Կարո Փայլանը, Մարտինից պատգամավոր Միթհաթ Սանջարն ու Պոլսից պատգամավորևի թեկնածու Էրքան Մեթինը:

Հանդիպման ընթացքում հիմանկանում քննարկվել են նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին զանազան թեմաներ, ինչպես նաև վերջին շրջանում Թուրքիայի տարբեր շրջաններում հաճախակի բնույթ ստացած հարձակումները:

Դեմիրթաշի խոսքով՝ այդ բախումները ամենաշատը մտահոգություն են առաջացնում հասարակության մեջ «ամենաքիչը» հանդիսասողների շրջանակում:

«Մենք՝ ովքեր ներկայացվում են որպես «քիչ», դառնում ենք գոյացած քաոսի առաջին զոհերը: Եթե շատերը հասել են նրան, որ լքում են երկիրը, ուրեմն, ինչպես Հրանտ Դինքն էր ասում՝ աղավնիների անհանգստությունն ենք վերապրում: Որպեսզի մեր երեխաները չվերապրեն այն, պետք է սկսենք գործել»,-ասել է Դեմիրթաշը: