|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Սեպտեմբերի 26-ին Վրաստանի Հայ Համայնք ՀԿ գրասենյակում կայացավ հանդիպում «Տրիբունա» կուսակցության ղեկավար Դավիթ Ճիճինաձեի և կուսակցության մեջ 7 համարի տակ ընդգրկված Գագիկ Մելքումյանի հետ, հանդիպմանը քննարկություն տեղի ունեցավ Վրաստանի մարտահրավերների, ընդհանուր հայության վերաբերվող հարցի և տարածաշրջանում առկա վտանգների հարցերի շուրջ, հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին կապ պահպանել միմյանց հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունը։
Վրաստանի Հայ Համայնք ՀԿ-ն անկախ իր տարաձայնություններից որոշ կուսակցությունների հետ, պատրաստ է հանդիպել տրամադրելով իր գրասենյակը և լսել յուրաքանչյուր կուսակցության մոտեցումները Վրաստանի մարտահրավերների, և մեր ու ընդհանուր հայության հետաքրքրող հարցերին։