Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպանության և Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ Թբիլիսիում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված Սումգայիթյան ոճրագործության 31-րդ տարելիցին, որին մասնակցել են Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, դեսպանության ողջ անձնակազմը, Վրաստանի խորհրադարանի պատագամավորներ, մտավորականներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ արարողության մասնակիցները Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցել են անմեղ զոհերի հոգու հանգստության համար մատուցված հոգեհանգստյան կարգին։
Այնուհետև, ներկաները ծաղիկներ են խոնարհել եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ։
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր խոսքում, մասնավորապես անդրադարձել է Սումգայիթյան ոճրագործության միջազգային դատապարտման անհրաժեշտությանը՝ նշելով, որ պատմականորեն ապացուցված փաստ է, որ անպատժելիությունը ծնում է նոր ոճրագործություններ, ինչպես դա եղավ Սումգայիթից հետո Բաքվում, Կիրովաբադում (Գանձակ), Մարաղայում և այլ վայրերում։
Ռուբեն Սադոյանը հավելել է, որ Սումգայիթյան ոճրագործությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ անկախ Արցախը ոչ մի պարագայում և ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։