Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով` երկրում արտահերթ ընտրությունների անցկացումը կարող է հանգեցնել քաղաքական մենաշնորհի հաստատմանը: Այդ մասին նա ասել է РИА Новости-ի հետ զրույցում:
«Մարտավարական առումով դա հասկանալի վարքագիծ է` հասնել հաջողության ճանաչվածության պիկի ժամանակ: Սակայն ռազմավարական առումով ես խնդիրներ եմ տեսնում, այսինքն` որպես քաղաքական գործիչ` դու հաղթում ես, իսկ որպես պետական գործիչ պետք է մտածել` արդո՞ք պետք էր դա անել հիմա»,- ասել է Քոչարյանը:
Նա նաև կասկածում է, որ էյֆորիայի պայմաններում կհաջողվի ընտրել իրապես արժանի խորհրդարան: «Ամբողջական իշխանությունը դեռ ամբողջական պատասխանատվություն չէ: Ուստի իմ դիրքորոշում այն է, որ ավարտին է մոտենում ինչ-որ փուլ, բոլորի համար ռեստարտ է արվում, այսինքն` կձևավորվի նոր իշխանություն, որը կարտացոլի հասարակության ներկայիս տրամադրությունը: Այդ իշխանությունն այդ պահից պետք է լիարժեք պատասխանատվություն կրի այն ամենի համար, ինչ կատարվում է երկրում»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:
Քոչարյանի խոսքով` դա կլինի միատարր խորհրդարան, նոր քաղաքական մենիշխանություն: