Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
«Նույն տղամարդիկ չե՞ն, ի՞նչ վատ բան կա դրա մեջ»,- ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառմանը հոգեւորականների` զորահանդեսին մասնակցելու փաստին այսպես արձագանքեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Ըստ Սրբազանի` հասարակության համար սա, իրոք, արտառոց երեւույթ է, բայց այն շարունակական բնույթ է կրելու:
«Մինչեւ եկեղեցուն ծառայելը, նրանք նախ ծառայել են Հայոց բանակում, եւ այժմ նրանց հոգեւորական լինելը որեւէ կերպ չի խանգարում մասնակցել իրենց երկրի անկախությանը նվիրված զորահանդեսին»,- պարզաբանեց եպիսկոպոսը:
Հարցին, թե ի՞նչ է տվել Հայ Առաքելական եկեղեցուն մեր 20-ամյա անկախությունը, Սրբազան հայրը պատասխանեց. «Դարեր շարունակ եկեղեցին պայքարել է մեր անկախության համար եւ եղել է մեր ինքնության դրոշակակիրը, մի հաստատություն, որ ծանր ժամանակներում վառ է պահել անկախ պետականության լույսը»,- ասաց Սրբազանը` հավելելով, որ անկախությունն արդեն իսկ եկեղեցու համար մեծ ձեռքբերում է: