կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-09 12:36
Առանց Կատեգորիա

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վիճակը մնում է կայուն, բայց՝ ծանր, այսինքն՝ բացասական միտում չկա․ Արսեն Թորոսյան

Տանը հոսպիտալացման սպասող քաղաքացի մի քանի օր է՝ չունենք՝ 0 է թիվը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորորսյանը կառավարության նիստում։

Նա, սակայն, զգուշացրեց, որ բացասական միտում ցույց չի տալիս։

Կորոնավիրուսային հիվանդությունը հաստատված և հիվանդանոցնել տեղափոխվելու սպասող քաղաքացիների թիվը առավոտյան ժամը 9-ի դրությամբ 13 է, և օրվա ընթացքում տատանվում է մոտավորապես այդ թվի շրջանում:

«Համակարգի ծանրաբեռնվածությունը մնում է լարված այնքանով, որ այս նոր մարտահրավերը դեռ մեծ ռիսկ է պարունակում բոլորիս համար, և մենք պետք է շարունակենք ծավալված հիվանդանոցների ինտենսիվ աշխատանքը և շարունակենք ծավալումը: Դեռ նոր ծավալումներ լինելու են թե՛ առաջիկա շաբաթներին, թե՛ ամիսներին»,-ասաց նախարարը:

Նա սեղմ  բնորորշեց այսպես․ «Վիճակը մնում է կայուն, բայց՝ ծանր, այսինքն՝ բացասական միտում չկա, բայց էական դրական միտում էլ չկա»:

Վարչապետն Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պետք է հաշվի առնել՝ վիճակը մնում է անկանխատեսելի, քանի որ չգիտենք՝ վաղը նույնքան կայուն կմնա՞ իրավիճակը:

Մանրամասն՝ տեսանյութում․