Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ինտերնետի միջոցով թմրանյութերի վաճառքի դեմ պայքարի համազգային արշավի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է 12125 կասկածյալի. հայտարարել է Չինաստանի հասարակական անվտանգության նախարարությունը:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, սա առաջին խոշոր գործն է, որը վերաբերում է թմրաբիզնեսին: Կասկածյալներից 31-ը պետական պաշտոնյաներ են: Գործի շրջանակներում վնասազերծվել է թմրանյութերի պատրաստմամբ եւ վաճառքով զբաղվող 144 հանցագործ խմբավորում, վերացվել 22 լաբորատորիա, առգրավվել 308.3 կգ թմրանյութ:
Դեռեւս այս տարվա մարտին Շենսի եւ Հանսու շրջանների ոստիկանությունը նկատել է, որ որոշ մարդիկ թմրանյութեր են իրացնում ինտերնետի միջոցով: Հենց այս գործն էլ սկիզբ է դրել համազգային լայնամասշտաբ արշավի:
Նշվում է նաեւ, որ ձերբակալվածների հիմնական մասը երիտասարդներ եւ անչափահասներ են. 66.2 տոկոսը 35 տարեկանից փոքր են, ամենափոքր կասկածյալը տասնչորս տարեկան է: