|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մոսկվան երբեք չի ունեցել պայմանավորվածություններ Տոկիոյի հետ խաղաղության պայմանագրի կնքման ժամկետների շուրջ: Այս մաին հայտարարել է ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը: Հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ինչ վերաբերում է ճապոնական կողմի հայտարարությանը, թե ինչ պլաներ ունեն «Մեծ քսանյակի» գագաթաժողովին Պուտինի այցին, ես դա թողնում եմ իրենց խղճին: Ոչ մի պայմանավորվածություն չկա, և չէր կարող լինել, որովհետև մենք կողմնակից չենք որևէ խնդրի լուծման արհեստական ժամկետներ դնելուն»,- ասել է Լավրովը: Բացի այդ, Լավրովի խոսքով, այդ պայմանագիրը չի ստորագրվելու ճապոնական կողմի պայմաններով: Պայմանները պետք է հինված լինեն 1956թ դեգլարացիայի վրա:
ՌԴ ԱԳ ղեկավարը հավելել է, որ ամերիկյան ռազմական համակարգերի ներդնումը Ճապոնիայում վատթարացնում է հարաբերությունները Մոսկվայի ու Տոկիոյի միջև: