|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ռուսաստանը նպատակաուղղված աշխատում է Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ Այս մասին ասել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։
«Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական ուղիներով նպատակաուղղված աշխատանք է տանում Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման, ինչպես նաև հայ-ադրբեջանական ամենասուր հակասությունների լուծման ուղղությամբ», - ասել է Գերասիմովը օտարերկրյա ռազմական կցորդների հետ ՌԴ ՊՆ 2023 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ ճեպազրույցում։
Վալերի Գերասիմովը նաև նշել է, որ Անդրկովկասում իրավիճակը մնում է լարված, սակայն կայունացման միտում ունի։
«Անդրկովկասում իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն կայունացման միտում ունի։ Այս տարվա սեպտեմբերին ռուսաստանցի խաղաղապահների միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ 24 ժամվա ընթացքում հասնել հրադադարի», - ասել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։